Անպատվող մարդուն ասում էին.
-Վախեցի’ր Աստծուց, մի վիրավորի՛ր նրա Սուրբ Մորը, գլխիդ դժբախտություն կբերես։
Սակայն նա արդարանում էր:
-Ես հենց այդ դժբախտությունների պատճառով եմ անպատվում:
Եվ ոչ մի կերպ նա չէր հասկանում, թե որտեղից են իր կյանքում առաջանում այն բոլոր խնդիրները, որոնցից հետո նա կրկին ու կրկին շարունակում էր անպատվել։