—Սականի դուստր, մոտ է իմ մահվան ժամը, կանչիր որդիներին, թող գան և լսեն իմ վերջին ցանկությունները,— ասաց Անեսը կնոջը։
Կինը կանչեց որդիներին․
—Տղաս, —դիմեց Անեսը իր ավագ որդուն, — զբաղվիր քո աշխատանքով, շատ ծախսեր ունես, այս տարի տուն մի կառուցիր։
—Ոչ,— ասաց կինը, — ինչ էլ որ լինի՝ տունը պետք է այս տարի կառուցել։
—Իսկ դու, — դիմեց Անեսը միջնակ որդուն,— ամուսնացիր միայն այն ժամանակ, երբ կրթություն կստանաս:
-Ոչ և ոչ, — սուր թրի հարվածների պես ասում է կինը, —մյուս ամիս նրան կամուսնացնեմ։
—Սականի դուստր, — ասաց Անեսը, — եթե ես չեմ մահանում՝ այլ դու, ապա խոսիր իմ փոխարեն՝ ես կլռեմ։
Աղբյուրը՝ տես այստեղ