Խորհուրդ արքային

Հին ժամանակներում մի անգամ մի արքա զայրացավ, որ կոշտ հողը վնասում է իր ոտքերը և հրամայեց ամբողջ թագավորությունը, գորգի նման, մորթով ծածկել:

Продолжить чтение «Խորհուրդ արքային»

Սառցե գետը

Մի անգամ ուսուցիչը և աշակերտը զբոսնում էին գետի ափով:

-Ուսուցի’չ, ինչու՞ մարդիկ միմյանց չեն հասկանում,-հարցրեց աշակերտը:

Продолжить чтение «Սառցե գետը»

Աստղագիտությունը կփրկի քաղաքը

Ոմն սուֆի, իր կանխատեսման ընդունակության շնորհիվ իմացավ, որ իր քաղաքը շուտով ենթարկվելու է թշնամու հարձակման: Նա դրա մասին պատմեց իր հարևանին, ով ճանաչելով նրան որպես արդար, սակայն աշխարհիկ գործերում չհմտացած մարդու, այսպիսի խորհուրդ տվեց.

Продолжить чтение «Աստղագիտությունը կփրկի քաղաքը»

Քամին և կաղնին

Երիտասարդ կաղնին վրդովվեց.

-Այ քամի’, ինչո՞ւ ինձ հանգիստ չես թողնում: Մի գլուխ փչու՜մ ու փչու՜մ ես: Խոտին միայն շոյում ես, իսկ ինձնից տես՝ քանի ճյուղ ես կոտրել:

Продолжить чтение «Քամին և կաղնին»

Ապրել վախի մեջ

Մի անգամ նապաստակները հավաքվեցին և սկսեցին դժգոհել իրենց կյանքից.

-Մարդկանց, շների, արծիվների և ուրիշ գազանների պատճառով ենք վերանում: Ավելի լավ է միանգամից մահանալ, քան վախի մեջ ապրել և տանջվել, եկե’ք մեզ խեղդենք:

Եվ նապաստակները թռչկոտեցին լճի մեջ՝ խեղդվելու: Գորտերը լսեցին նապաստակներին և լցվեցին ջուրը:

Մի նապաստակ ասաց.

-Սպասե’ք, ընկերներ: Դեռ եկեք չխեղդվենք, երևում է գորտերի կյանքը մերինից վատն է, նրանք նույնիսկ մեզնից են վախենում:

Թարգմանությունը` Արեգ Նշանյան

Աղբյուր

Անժամանակ տեղացած ձյուն

Աշնանային անձրևներից և երկար տերևաթափից հետո ձյուն եկավ: Մարդիկ որախացան: Ձյուն կրկին եկավ երկար և ուժեղ ցրտերից հետո: Ավելի շատ ուրախացան մարդիկ: Ու, քանի որ մարդիկ ուրախանում էին, ձյունը որոշեց նվեր անել: Վերցրեց և տեղաց ամռանը: Կանաչ խոտի, հասունացող հասկի, տաք ծաղիկների, թիթեռների, մորեխների վրա:

Եվ չէր կարողանում հասկանալ, թե ինչու՞ այս անգամ ոչ ոք չուրախացավ, ընդհակառակը՝  բոլորը տխրեցին:

Իսկ պատասխանը հեշտ էր` ամեն ինչ իր ժամանակն ունի:

Թարգմանությունը` Արեգ Նշանյան

Աղբյուր

Էշը և հարսանիքը

Ծիծեռնակը եկավ էշին հարսանիքի հրավիրելու:

-Ինձ քո ետևից են ուղարկել: Արագ գնացինք հարսանիք:

Էշի որդին հարցրեց հորը.

-Ինչո՞ւ են քեզ` ծերունուդ հրավիրում, իսկ ինձ երիտասարդիս` չեն կանչում, չէ՞ որ ես հա’մ քեզանից լավ եմ երգում, հա’մ էլ լավ՝  պարում:

-Երևի նրանք փայտ կամ ջուր կրելու կարիք ունեն,- պատասխանեց հայրը:

Թարգմանությունը` Արեգ Նշանյան

Աղբյուր 

Ձյունատեղումից հետո

 

Մի անգամ, մի տարածքում,  որտեղ վանք կար, առատ ձյուն տեղաց: Առավոտյան աշակերտները մինչև գոտկատեղը ձյան մեջ խրված՝  հավաքվեցին մեդիտացիայի սրահում:

Ուսուցիչը հավաքեց աշակերտներին և հարցրեց.

-Մենք հիմա ի՞նչ պետք է անենք:

Առաջին աշակերտն ասաց.

-Պետք է աղոթել, որպեսզի եղանակները տաքանան:

Երկրորդն առաջարկեց.

-Պետք է սպասենք մեր խցում, իսկ ձյունը թող գնա:

Երրորդն ասաց.

-Նրա համար, ով սերտել է ճշմարտությունը, միևնույն է, ձյուն կա, թե՞ ոչ:

Ուսուցիչը ասաց.

-Իսկ հիմա լսեք, թե ինչ կասեմ ես:

Աշակերտները պատրաստվեցին իմաստությունը ուշադիր լսելու: Ուսուցիչը նայեց նրանց, հոգոց հանեց և ասաց.

-Վերցրե’ք բահերը և առա’ջ:

Թարգմանությունը` Արեգ Նշանյան

Աղբյուր

Երկարակեցություն

Մի անգամ Աստված հրեշտակին ուղարկեց Վարպետի մոտ.

-Խնդրիր մեկ միլիոն տարվա կյանք, նույնիսկ միլիարդ, և դու կստանաս այդ տարիները: Որքա՞ն ես դու ուզում ապրել:

-Ութսուն տարի,- պատասխանեց Վարպետը:

Աշակերտները զարմացած էին.

-Բայց մտածիր, եթե միլիոն տարի ապրեիր, աշակերտների քանի-քանի սերունդ կաճեցնեիր քո իմաստությամբ:

-Եթե ես միլիոն տարի ապրեմ, մարդիկ ավելի շատ կմտածեն կյանքի երկարաձգման, այլ ոչ թե իմաստություն ստանալու մասին:

Թարգմանությունը`  Արեգ Նշանյան

Աղբյուր

Հրաշքներ

Մարդը երկար ճանապարհ կտրեց ծովերի և ցամաքի վրայով, որպեսզի անձամբ համոզվի Վարպետի անսովոր հնարավորությունների մեջ:

Продолжить чтение «Հրաշքներ»