Բժիշկը մտահոգությամբ իջեցրեց գլուխը։ Իր այցելույի վիճակը չէր լավանում։ Արդեն տաս օր բուժումը ոչ մի արդյունք չէր տվել։ Ծերունին մահճակալից ընդրհանրապես դուրս չէր եկել։ Թվում էր, թե հոգնած ու հուսահատված, նա չէր ուզում կռվել կյանքի համար։ Հաջորդ օրը բժիշկը ապշել էր․ ծերունուն էր վերադարձել իր ողջ էներգիան։ Նա բարձերին հենված նստել էր, դեմքը նորից առողջ տեսք էր ընդհունել։
—Ինչ որ բա՞ն է պատահել, —հարցրեց բժիշկը։ —Դեռ երեկ ձեր վիճակը ուղղակի հուսահատեցնող էր։ Այսօր ձեր օրգանիզմը հրաշալի աշխատում է։ Կարո՞ղ եմ իմանալ, թե ինչ է պատահել։
Ծերունին ժպտաց ու հանգիստ պատասխանեց․
—Դուք ճիշտ եք, բժիշկ։ Մի բան է պատահել․ Երեկ ինձ թոռնիկս այցելեց ու ասաց․ «Պապի՛կ, դու պետք է անմիջապես տուն վերադառնաս, հեծանիվս է կոտրվել»։
Թարգմանությունը՝ Նազենի Սանոյանի