Դաժան թռչուններ

Մի մարդ շատ էր սիրում դայլայլող թռչունների: Նա տանը մի քանի վանդակ ուներ, որտեղ պահում էր իր ընտանի թռչուններին, որոնց հետ նա շատ կապված էր: Նա կերակրում էր նրանց, խմեցնում, մաքրում նրանց վանդակները, վայելում նրանց երգը: Սակայն ժամանակի ընթացքում այդ մարդը նրանց խնամելու հարցում բազում խնդիրներ ունեցավ: Նա այդ մասին ասաց ընկերոջը.

-Դու ազատ արձակիր նրանց,- խորհուրդ տվեց ընկերը,- և բոլոր խնդիրներիցդ կազատվես:

-Նրանց բաց թողնել ես կարող եմ,- ասաց թռչուններին սիրող մարդը,- սակայն նրանք ինձ բաց չեն թողնում:

Աղբյուրը՝ https://pritchi.ru/id_3622

Թարգմանությունը՝ Անի Ղազարյանի

2 ответ. на "Դաժան թռչուններ"

Պատասխանել