Մի՛ սպանիր

-Միթե՞ ես մեղավոր եմ,- դժգոհեց ծխախոտը Շտապ օգնության մեքենային:

-Դու՝ ոչ,- ասաց մեքենքն,- բայց մարդը, ով քեզ օգտագործում է, շատ վնասակար հիվանդություններ է ձեռք բերում՝ սպանելով իր մեջ Աստծո պարգևը՝ առողջությունը և արդյունքում կրճատում է իր կյանքը, միթե՞ դա մեղք չէ: Հավատա՝ այնքան առիթներ եմ ունեցել տեսնելու այս ամենը, որ…

Եվ չավարտելով իր խոսքը՝ գնաց հաջորդ հրատապ կանչի հետևից, որը կարող էր չլինել, եթե չլիներ ծխախոտը:

Աղբյուրը՝ https://pritchi.ru/id_50392704

Թարգմանությունը՝ Անի Ղազարյանի

2 ответ. на "Մի՛ սպանիր"

Պատասխանել