Ի՞նչ է բացահայտում մեզ Աստվածաշունչը

Մի կրոնավոր աշակերտ խոսակցություն էր վարում քահանայի  հետ՝ Աստվածաշնչի մասին:

-Չես ուզու՞մ մի թե ասել, որ Աստվածաշունչը չի կարող մեզ Աստծո մասին պատկերացում տալ:

— Ցանկացած հասկացողությունները Աստծո մասին իրականում Աստված չեն հանդիսանում: Ահա թե ինչու է Աստված գաղտնիք, որի մասին դու բոլորովին գաղափար չունես:

-Այդ դեպքում ի՞նչ է մեզ բացահայտում Աստվածաշունչը:

Ի պատասխան հարցին քահանան հիշեց, թե ինչպե՞ս է նա ճաշել Չինական ռեստորանում: Երաժիշտը սկսեց նվագել ծանոթ մեղեդի, բայց, ո՛չ քահանան, ո՛չ նրա ընկերները չկարողացան հիշել, թե այդ երգը ինչպես էր կոչվում: Քահանան իր մոտ կանչեց էլեգանտ հագնված մատուցողին և խնդրեց նրան իմանալ թե դա ինչ երաժշտություն է: Մատուցողը գնաց ճշտելու, հետո վերադարձավ և բավարարված պատասխանեց.

-Դա ջութակ էր:

Աղբյուրը՝ https://pritchi.ru/id_9195

Թարգմանությունը՝ Անի ղազարյանի

Պատասխանել