Արևից պայծառ

Արևի շողը ընկավ հայելու վրա: Եվ այն այնպես փայլեց, որ աչքերը սկսում էին ցավալ: Հայելին հպարտացավ.

-Նայե՛ք, նայե՛ք ես կարծես արև եմ և գուցե նրանից ավելի պայծառ:

Եվ տնային  կահույքներին դժվար էր այս թեմայով վիճել հայելու հետ: Բայց երբ արևը տեղաշարժվեց երկնքով հայելին կրկին խամրեց: Նրա մեջ կրկին արտացոլվեց պատից կախված մռայլ նկարները և հին բազմոցը:

-Իսկ ինչո՞ւ դու այլևս չես փայլում,- կահույքները հարցրեցին հայելուն:

Իսկ ի՞նչ կարող էր նա ասել: Նրան էլ արդեն պարզ դարձավ, որ ոչ թե նա էր փայլում, այլ նրա մեջ արտացոլված արևը:

Աղբյուրը՝ https://pritchi.ru/id_13544770

Թարգմանությունը՝ Անի Ղազարյանի

Պատասխանել