Մի մարդ վարսավիրանոց եկավ: Վարսահարդարման ընթացքում վարսավիրի հետ խոսեցին Աստծո մասին:
Վարսավիրն ասաց.
-Ինչ էլ որ ինձ ասեք, չեմ հավատում, Աստծո գոյությանը:
-Ինչո՞ւ,-հարցրեց այցելուն:
-Բավական է դուրս գալ փողոց, որպեսզի համոզվել, որ Աստված գոյություն չունի: Այ ասացեք, եթե Աստված իրոք գոյություն ունի, ապա որտեղի՞ց այսքան հիվանդ մարդ: Որտեղի՞ց այսքան խնամազուրկ երեխա: Եթե նա իսկապես գոյություն ունենար, ոչ տառապանքներ կլինեին, ոչ էլ ցավ: Դժվար է պատկերացնել սիրող Աստծո, ով թույլ է տալիս այս ամենը:
Այցելուն մտածմունքի մեջ ընկավ: Երբ վարսավիրն ավարտեց աշխատանքը, այցելուն առատաձեռն վճարեց: Դուրս գալով վարսավիրանոցից, նա փողոցում մի չսափրված և անխնամ մարդ տեսավ: Այդ ժամանակ, հաճախորդը վերադարձավ վարսավիրանոց, վարսավիրին հրավիրեց պատուհանի մոտ և մատով ցույց տալով թափառականին ասաց.
-Վարսավիրներ գոյություն չունեն, և, քաղաքավարիորեն բարձրացնելով գլխարկը` դուրս եկավ:
Թարգմանությունը` Նշանյան Արտակի
Աղբյուր` https://pritchi.ru/id_773
Один ответ на “Վարսավիրանոցում”