Առակ կրթահամալիրի մասին

Լինում է, չի լինում մի խելոք մարդ է լինում Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրյան անուն-ազգանունով: Էս մարդը պտույտ է գալիս աշխարհով մեկ, տեսնում է շատ երկրներ ու որոշում իր մայրենի Բանգլադեշում ստեղծել մի էնպիսի բան, որը երեխաների ուզածով ու սրտով կլինի: Ու պատկերացրեք` ստեղծում է:

Անցնում են տարիներ:

Եթե ուզում եք իմանալ, թե ինչ եղավ հետո, ոչ էլ հապաղեք, նոյեմբերի 14-19-ը համեցեք Բաբաջանյան 25 հասցեում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Մեր կրթահամալիրի դռները միշտ բաց են, երբ էլ գաք` կարող եք ներս մտնել:

Առակս զինչ ցուցանէ` մենք Ձեզ սպասում ենք: Համեցեք:

«Առականի» բլոգի խմբագրակազմ + Սոնա Բեզիրգանյան

2 ответ. на "Առակ կրթահամալիրի մասին"

Պատասխանել