Կար մի մարդ, ով հրաժարվել էր ամուսնանալ և, երբ 90 տարեկանում նա մահանում էր, նրան հարցրին.
-Դու այդպես էլ չամուսնացար, բայց երբեք չասացիր՝ ինչու՞: Հիմա, երբ մահվան շեմին ես, բավարարիր մեր հետաքրքրասիրությունը: Եթե կա ինչ-որ գաղտնիք, գոնե հիմա բացահայտիր այն: Չէ՞ որ դու մեռնում ես, լքում ես այս աշխարհը: Նույնիսկ եթե քո գաղտնիքն իմանան, դրանից քեզ վնաս չի լինի:
Ծերունին պատասխանեց.
-Այո, ես ունեմ մի գաղտնիք: Այնպես չէ, որ ես դեմ եմ եղել ամուսնությանը, սակայն միշտ փնտրել եմ կատարյալ կնոջ: Ես իմ ամբողջ կյանքը վատնել եմ փնտրտուքների մեջ:
-Բայց մի՞ թե այս հսկայական մոլորակում, որոնցից կեսը կանայք են, դու չկարողացար գտնել մեկին` միակ կատարյալ կնոջը:
Մեռնող ծերունու այտով արցունքներ գլորվեցին: Նա պատասխանեց.
-Մեկին ես, այնումենայնիվ, գտա:
Հարցնողը տարակուսանքի մեջ էր.
-Այդ դեպքում, ի՞նչ պատահեց, ինչո՞ւ դուք չամուսացաք:
Ծերունին պատասխանեց.
-Այդ կինը փնտրում էր կատարյալ տղամարդու…
Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի
Աղբյուր՝ https://elims.org.ua/pritchi/pritcha-o-lyubvi-v-poiskax-ideala/