Երկու դույլ

Մի մարդ, ուներ երկու դույլ, նրանցից մեկն ուներ ճաք: Երկու տարի նա ջուր էր տանում տուն, բայց մի դույլը միշտ լիքն էր լինում  ջրով, իսկ մյուսը՝ կիսով չափ դատարկ, քանի որ ջուրը արտահոսում էր ճանապարհին ճաքի պատճառով: Լիքը դույլը շատ էր հպարտանում իր ամբողջությամբ և մեծամտանում էր  ճաքած դույլի առաջ: Իսկ ճաքած դույլն ամաչում էր, որ կարող էր միայն ջրի կեսը պահել ճանապարհն անցնելիս: Չկարողանալով զսպել ամոթը, դույլը խոսեց ջրկիրի.

-Ես անհաջողակ եմ: Ես անպիտան եմ,  իմ գոյությունն անհեթեթ է և անիմաստ: Ճաքի պատճառով ես չեմ կարող պահել ջուրը…Ինչո՞ւ դու ինձ չես նետում:

Բայց մարդը ծակ դույլին պատասխանեց.

-Իսկ դու տեսե՞լ ես ճամփեզրի ծաղիկները, որտեղով ես ջուր եմ տանում: Դրանք աճում են միայն այն կողմից, որտեղից ջուր է հոսում: Բայց մյուս կողմում միայն փոշի է: Դու չգիտեիր այն մասին, որ ես միտումնավոր ծաղիկների սերմեր եմ ցանել ճանապարհին, իմանալով քո «թերության»՝ ճաքի մասին: Արդեն երկու տարի է ես զարդարում եմ այս ծաղիկներով իմ տունն ի ուրախություն իմ սիրելիի:

 

Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի

Աղբյուր՝ https://elims.org.ua/pritchi/pritcha-dva-vedra/

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s