Թռչունները որոշեցին իրենց համար արքա ընտրել: Պաշտոնի համար լարված պայքար էր գնում: Բարձրացավ սիրամարգը և ասաց.
-Իմ անհամեմատելի գեղեցկությունը համոզիչ ապացույցն է այն բանի, որ միայն ես եմ արժանի ձեր արքան լինելու:
Գրեթե բոլորը համաձայնվել էին նրա հետ, բայց սիրամարգին մոտեցավ ագռավը և ասաց.
-Պատկերացնենք, որ դու ես լինելու մեր արքան: Բայց ինչպե՞ս դու կպաշտպանես քո հպատակներին, եթե մեզ վրա արծիվ հարձակվի:
Թարգմանությունը` Նշանյան Արտակի
Աղբյուր` http://pritchi.ru/id_6008
3 ответ. на "Թռչունների արքան"