Վարպետն իր աշակերտի ուղեկցությամբ մեկնեց ճամփորդության: Մի գյուղի ծայրամասում նրանք հանդիպեցին ոմն իշխանավորի: Մտածելով, որ Վարպետն ու աշակերտը դուրս են եկել իրեն դիւմավորելու և գյուղում ուղեկցելու՝ իշխանավորը ասաց .
— Պետք չէր այդպես անհանգստանալ ինձ համար:
-Դուք սխալվում եք, Ձերդ Մեծություն, — հակադարձեց նրան աշակերտը,-մենք ճամփորդում էինք, բայց, եթե նախապես իմանայինք ձեր այցի մասին, անպայման ձեզ կդիմավորեինք:
Վարպետը ոչինչ չասաց: Եվ միայն, երբ արդեն երեկո էր, ասաց.
-Ի՞նչ անհրաժեշտություն կար ասելու, որ մենք նրան չէինք դիմավորում: Դու տեսար, թե նա ինչպես շփոթվեց:
— Բայց մենք չէինք կարող նրան ճշմարտությունը չասել: Այդ դեպքում մենք ուղղակի նրան կխաբեինք:
-Ոչ, — պատասխանեց Վարպետը,- նա ինքն իրեն կխաբեր:
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_2240
Թարգմանությունը՝ Անուշիկ Նիկողոսյանի և Գայանե Մեջլումյանի