Գյուղացին իր տղայի հետ քայլում էր ճանապարհով: Տղան հորը ինչ-որ բան էր պատմում, բայց պատմածը ճիշտ չէր: Գյուղացին հասկացավ, որ տղան իրեն խաբում է: Այդ ժամ նա ասաց.
— Հիմա, տղաս, մենք մոտենում ենք մի կամրջի: Այդ կամուրջը սովորական չէ, այն կախարդական է, որովհետև փլվում է այն մարդկանց ոտքերի տակ, ովքեր սուտ են խոսում:
Երբ տղան դա լսեց, վախեցավ և խոստովանեց հորը, որ ստում էր:
Գյուղացին տղայի հետ ոտք դրեց կամրջի վրա, թե չէ, հանկարծ…կամուրջը փլվեց:
— Ես էի ստում, – խոստովանեց գյուղացին տղային, երբ նրանք հասան մյուս ափը,- կախարդական կամուրջներ չկան:
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_9025
Թարգմանությունը՝ Արման Մարտիրոսյանի