Մի սուֆֆի ուսուցիչ իր աշակերտի հետ ճանապարհով քայլում էր, երբ հանկարծ նրանց վրա մի կատաղած շուն հարձակվեց:
Աշակերտը բարկացավ շան վրա և բղավեց.
-Ինչպե՞ս ես համարձակվում իմ Ուսուցչի նկատմամբ քեզ այդպես պահել:
-Նա ավելի հետևողական է, քան դու,- նկատեց իմաստունը,- քանի որ շունը հաչում է ցանկացածի վրա՝ իր սովորությանների և հակվածությունների համաձայն, այն դեպքում, երբ դու խոնարհվում ես իմ առջև որպես Ուսուցչի՝ բացարձակապես չնկատելով և ուշադրություն չդարձնելով շատ լուսավորվածների արժանիքներ, ովքեր այսօր մեր ճանապարհին հանդիպեցին :
Թարգմանությունը` Նշանյան Արտակի
Աղբյուր` http://pritchi.ru/id_7640