Մի մարդու, ով միշտ անհանգստացած էր իր ունեցվածքը մեծացնելու մասին, Պլատոնն ասաց.
— Դատարկ մարդ, մի անհանգստացիր նրա մասին, որ մեծացնես հարստությունդ, այլ նրա մասին, որ փոքրացնես մոլուցքդ դեպի այդ մեծացումը։ Աղքատությունը բնութագրվում է ոչ թե կարողության քչացմամբ, այլ՝ չտեսության մեծացմամբ։
Թարգմանությունը՝ Տիգրան Աբրահամյանի
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_9279