Ո՞վ է ճիշտ

Մուլլա Նասրեդինին խոր ծերության ժամանակ շնորհեցին  համաշխարհային պատվավոր դատավորի կոչում: Առաջին գործը, որ պետք է քններ, պարզվեց, որ գործ էր գողության մասին: Նասրեդինը լսեց տուժողին և ասաց.

— Այո՛, դու ճիշտ ես:

Բայց …չէ՞ որ նա դեռ չէր լսել մեղադրյալին: Դատավորի քարտուղարը շշնջաց նրա ականջին.

— Դուք դեռ չեք տիրապետում սահմանված կարգին, պարո՛ն դատավոր: Հասկացե՛ք, այդպես չի կարելի վարվել: Դուք հիմա պետք է լսեք մյուս կողմին՝ նախքան որոշում կայացնելը:

— Լա՛վ ,- գլխով համաձայնեց Նասրեդինը:

Մյուս մարդը՝ թալանողը, պատմեց ամբողջ պատմությունը: Նասրեդինը լսեց և ասաց.

— Դու ճի՛շտ ես:

Քարտուղարը կորցրեց իրեն և նորից շշնջաց Նասրեդինի ականջին:

— Ի՞նչ եք ասում: Հնարավոր չէ՝ երկու կողմն էլ ճիշտ լինեն:

— Եվ դո՛ւ ես ճիշտ  ,- հանգիստ պատասխանեց Նասրեդինը:

Թարգմանեց՝ Տիգրան Աբրահամյան

Աղբյուր՝ http://pritchi.ru/id_305

Պատասխանել