Մի հավաքույթի ժամանակ վիճում էին, թե որն է Երկրի վրա մարդու համար ամենավատը։ Մեկն ասաց հիվանդությունները, մյուսն ասաց՝ մահը, մյուսն ասաց ՝ աղքատությունը։ Շատ կարծիքներ էին պտտվում, ստիպված հարցրին Նասրեդինին.
— Իսկ դու, Մուլլա, ի՞նչ ես կարծում։
— Վատ է, որ չի իրականանում այն, ինչ ուզում ես , — պատասխանեց Նասրեդինը , — սակայն ավելի վատ է, երբ իրականանում է այն, ինչ չես ուզում , — մտածելով հավելեց նա։
Թարգմանեց ՝ Ռաֆայել Խաչատրյան
Աղբյուր՝ http://pritchi.ru/id_1141