«Վաղը» գոյություն չունի

-Իմ տառապանքն անտանելի է, — ասաց մի մարդ այգում նստած իմաստունին:

— Իսկականը երբեք անտանելի չի լինում: Քեզ վրդովման է բերում այն, ինչը կարող է ծագել 5 րոպե կամ 5 օր անց: Դադարիր ապրել ապագայով: Բնությունը լիքն է երանությունով. Նայիր վառ երկնագույն թռչնակին, որը նստած է ծառի ճյուղին. Ինչպես է այն թռչկոտում վերև-ներքև, վերև-ներքև, լցնելով աշխարհն իր երգի մեղեդիներով, տրվելով անսահման երանությանը, չէ՞ որ նրա համար գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է «վաղը»

 

Թարգմանեց՝ Տիգրան Աբրահամյան

Աղբյուր՝ http://pritchi.ru/id_9102

Պատասխանել