Մի հարուստ մարդ կորցրեց իր դրամապանակը, որտեղ կար 200 ոսկե մետաղադրամ և երդվեց.-Ով գտնի դրամապանակը, կստանա այնտեղ գտնվող մետաղադրամների ճիշտ կեսը:
Ծառաներից մեկը գտավ և վերադարձրեց նրան: Իսկ այդ մարդն այնքան ժլատ էր, որ միանգամից մոռացավ իր խոստման մասին և չցանկացավ տալ իր ծառային 100 մետաղադրամ: Որպեսզի ազատվի նրանից, նա ասաց ծառային.
— Բացի այս ոսկե մետաղադրամներից, դրամապանակում կար թանկարժեք քար: Վերադարձրու այն և կստանաս քո մասնաբաժինը:
Ծառան գնաց դատավորի մոտ և պատմեց նրան ամեն ինչ այնպես, ինչպես եղել է: Դատավորը հրավիրեց երկուսին էլ դատի:
— Դու ասում ես, որ քո դրամապանակում եղել է 200 մետաղադրամ և թանկարժեք քար, — ասաց դատավորը հարուստին, — իսկ այս դրամապանակում չկա քար, նշանակում է՝ սա քո դրամապանակը չէ: Տուր այն ծառային, քանի դեռ տերը չի գտնվել: Իսկ դու շարունակիր գոռալ, որ կորցրել ես դրամապանակդ 200 մետաղադրամով և թանկարժեք քարով: Միգուցե այն գտնվի:
Ոչինչ չասելով՝ հարուստը տվեց ծառային 100 մետաղադրամ և ևս 10 մետաղադրամ որպես տուգանք:
Թարգմանեց՝ Տիգրան Աբրահամյան
Աղբյուրը՝ http://pritchi.ru/id_4327