Վաճառականը

Մի արաբական քաղաքում ապրում էր առևտրական Իսմայիլը։ Նա  միշտ մի քանի դրահմով խաբում էր գնորդներին։ Նրա կարողությունը բազմապատկվեց։ Բայց, քանի որ նրա երեխաները հիվանդ էին, նա շատ գումար ծախսեց  բժիշկների և դեղորայքի վրա։ Եվ ինչքան շատ էր գումար ծախսում երեխաների բուժման վրա, այնքան շատ էր խաբում նա գնորդներին։ Բայց ինչքան շատ էր խաբում իր գնորդներին, այնքան ավելի խորանում էր երեխաների հիվանդությունը։

Մի անգամ, երբ Իսմայիլը նստած էր տաղավարում՝ մտահոգված  իր երեխաներով, նրան թվաց, որ մի ակնթարթ երկինքը բացվեց։ Նա աչքերը գցեց երկինք, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվում։ Եվ տեսնում է, որ կանգնած են հրեշտակներ, ահռելի կշեռքի մոտ՝ կշռելով բարությունը, որոնցով Աստված օժտում է մարդկանց։ Եվ ահա հերթը հասավ Իսմայիլի ընտանիքին։ Երբ հրեշտակները սկսեցին կշռել իր երեխաների առողջությունը, սկսեցին գցել մեկ թասով պակաս առողջություն: Զայրացավ Իսմայիլը ուզեց բղավել հրեշտակների վրա, բայց նրանցից մեկը շրջվեց և ասաց նրան.

— Չափը ճիշտ է, ինչու՞ ես զայրանում։ Մենք ավել չենք տալիս քո երեխաներին առողջություն այնքան, ինչքան դու ավել չես տալիս քո գնորդներին։ Եվ այսպես, մենք չափում ենք Աստծո ճշտությամբ։

Իսմայիլը հանկարծակիի եկավ, կարծես նրա միջով սուր անցավ։   Եվ նա սկսեց դառը մեղանչել իր գործած ծանր մեղքերի համար։  Այդ օրվանից, Իսմայիլը ոչ միայն սկսեց ճիշտ կշռել, այլ նաև սկսեց միշտ մի փոքր ավելացնել։ Իսկ երեխաների առողջությունը վերականգնվեց։

Թարգմանեց՝ Տիգրան Աբրահամյան

Աղբյուրը՝ http://pritchi.ru/id_8917

 

Պատասխանել