Երեք թռչունը

Մի անգամ վարպետը հարցրեց իր աշակերտներին.

-Ծառի վրա երեք թռչուն էր նստած, նրանցից մեկը որոշեց հեռանալ: Քանի՞ թռչուն մնաց ճյուղին:

Շատերը պատասխանեցին.

-Երկու:

-Ոչ մի այդպիսի բան,- ասաց վարպետը, երեք: Որոշել հեռանալ, դա դեռ հեռանալ չէ: Դա միայն որոշում է, իսկ որոշմանը պետք է հաջորդեն գործողությունները:

Թարգմանությունը` Նշանյան Արտակի

Աղբյուր` http://pritchi.ru/id_7247

Պատասխանել