Առակ կրթահամալիրի մասին

Լինում է, չի լինում մի խելոք մարդ է լինում Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրյան անուն-ազգանունով: Էս մարդը պտույտ է գալիս աշխարհով մեկ, տեսնում է շատ երկրներ ու որոշում իր մայրենի Բանգլադեշում ստեղծել մի էնպիսի բան, որը երեխաների ուզածով ու սրտով կլինի: Ու պատկերացրեք` ստեղծում է:

Անցնում են տարիներ:

Եթե ուզում եք իմանալ, թե ինչ եղավ հետո, ոչ էլ հապաղեք, նոյեմբերի 14-19-ը համեցեք Բաբաջանյան 25 հասցեում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Մեր կրթահամալիրի դռները միշտ բաց են, երբ էլ գաք` կարող եք ներս մտնել:

Առակս զինչ ցուցանէ` մենք Ձեզ սպասում ենք: Համեցեք:

«Առականի» բլոգի խմբագրակազմ + Սոնա Բեզիրգանյան

Ջուրը

Ջուրը ուրախ լողում էր հարազատ ծովում: Մի անգամ, միտք ծագեց` հասնել մինչև երկինք: Նա դիմեց կրակի օգնությանը: Կրակն իր բոցով ջուրը վերածեց գոլորշու փոքր կաթիլների, որոնք օդից թեթև են: Գոլորշին բարձրացավ` հասնելով ամենաբարձր և ամենասառը օդի շերտերին: Շարունակել կարդալ “Ջուրը”

Հարուստը և աղքատը

Լինում է չի լինում, մի աղքատ արհեստավոր է լինում: Արհեստանոցում աշխատելուց հետո, պատահում էր որ նա այցելում էր հարուստ պարոնին , որը ապրում էր մոտակայքում: Արհեստավորը թակում էր դուռը, զգուշությամբ մտնում էր հարուստ տիրոջ ննջարանը, հանում էր գլխարկը և խոնարհվում էր: Շարունակել կարդալ “Հարուստը և աղքատը”

Կյանքը այն է, ինչ տեղի է ունենում, երբ մենք պլաններ ենք կազմում

Միայն մեկ պատճառ կա, որով կարելի է բացատրել, թե ինչու՞ ներկայում դուք չեք զգում երանություն և երջանկություն: Շարունակել կարդալ “Կյանքը այն է, ինչ տեղի է ունենում, երբ մենք պլաններ ենք կազմում”

Երազանքն ու հույսը

Favim.com-32575

Մի անգամ մարդիկ եկան երազանքի մոտ, որպեսզի բողոքեն հույսի դեմ:
— Նա խաբում է խեղճ մարդկանց, իսկ երբ նրանք մահանում են, գտնում է իր համար նոր չքավորների:  Շարունակել կարդալ “Երազանքն ու հույսը”

Արջն ու որսորդը

Երկու ընկեր որս էին անում: Այդ վայրում կար խորը կիրճ, և նրանք գնացին ՝ մեկը մի ճանապարհով, մյուսը կիրճի ճանապարհով : Նրանցից մեկի վրա հարձակվեց արջը և բարձրացրեց նրան: Այդ ժամանակ ընկերը գոռաց : Շարունակել կարդալ “Արջն ու որսորդը”