Մարդը երկար ճանապարհ կտրեց ծովերի և ցամաքի վրայով, որպեսզի անձամբ համոզվի Վարպետի անսովոր հնարավորությունների մեջ:
-Ի՞նչ հրաշքներ է գործել Վարպետդ,-հարցրեց նրա աշակերտներից մեկին:
-Նայած ինչն ենք համարում հրաշք: Ձեր երկրում ընդունված է հրաշք համարել այն, երբ Աստված կատարում է որևէ մեկի կամքը: Մեզ մոտ հրաշք է համարվում, երբ որևէ մեկը կատարում է Աստծո կամքը:
Թարգմանությունը` Արեգ Նշանյան