Արևելքում մի իմաստուն էր ապրում, ով իր աշակերտներին սովորեցնում էր հետևյալը․
—Մարդիկ վիրավորում են երեք կերպ։ Նրանք կարող են ասել, որ դու հիմար ես, քեզ ստրուկ անվանել, կամ՝ քեզ անտաղանդ անվանել։ Եթե ձեզ հետ այդպիսի բան է եղել, հիշեք ասածս․
—Միայն հիմարը մյուսին հիմար կանվանի։ Միայն ստրուկն է ուրիշի մեջ ստրուկի փնտրում։ Միայն անտաղանդն է ուրիշի խելառությամբ արդարացնում այն, ինչը չի հասկանում։ Այդ իսկ պատճառով, երեխաներ իմ, մի վիրավորվեք, որպեսզի դուք նույնպես հիմար, անտաղանդ, ստրուկ չհամարվեք։
Թարգմանությունը՝ Նունե Հովհաննիսյանի