Չինական վանքոեջից մեկում աշակերտները չարչարվում էին մարտական շարժման վրա։ Աշակերտից մեկին ոչ մի կերպ չէր տրվում այն: Ինչքան իրեն ցույց էին տալիս, ինչպես ասես նկարագրում, բայց նա չէր կարողանում այն կատարել ճիշտ։
Այդ ժամանակ նրան մոտեցավ վարպետը և ցածր ինչ-որ բան ասեց։ Աշակերտը խոնարհվեց և հեռացավ: Մարզումները շարունակվեցին առանց նրա: Ողջ օրվա ընթացքում այդ աշակերտին ոչ ոք այդպես էլ չտեսավ, իսկ հաջորդ օրը, երբ նա մյուսների հետ զբաղեցրեց իր տեղը, բոլորը տեսան, որ նա կատարում է այդ շարժումը անթերի:
Աշակերտներից մեկը հարցրեց մյուսին, որը կանգնած էր վարպետի կողքը և կարող էր լսած լինել, թե ինչ էր նա ասել այդ աշակերտին.
—Դու լսե՞լ ես, ինչ վարպետը ասաց նրան։
—Այո, լսել եմ:
—Եւ ի՞նչ:
—Նա նրան ասաց. «գնա հետևի բակ և պարզապես կրկնիր այս շարժումը 1600 անգամ»
Թարգմանությունը՝ Արեգ Նշանյանի