Դեղին սեխը

Մի փիլիսոփա երիտասարդ տարիքում ճանաչում ձեռք բերեց՝ խելացիության համար։ Սակայն, երբ նա ծերացավ բոլորը մոռացան նրա մասին։ Այդ ամենը նրան չար դարձրեց։ Նրան տանջում էր մի միտք և չէր լքում իր գլուխը՝ «Ես ունեմ նույն իմաստությունը, որն ունեի երիտասարդ տարիքում։ Ինչո՞ւ են բոլորը մոռացել իմ մասին»։

Մի օր նա իմացավ մի ծերունու գոյության մասին։ Ոչ մեկ չգիտեր, թե նա որտեղից էր հայտնվել, սակայն նկատելով մարդու իմաստությունը նրան տվեցին համբավ և մարգարե հռչակեցին։

Փիլիսոփան նրա մոտ եկավ և ասում է․

—Որտե՞ղ է արդարությունը, ծերո՜ւկ։ Ինչո՞ւ են մարդիկ ոմանց պաշտում վաղ տարիքում, իսկ ոմանց՝ կյանքի վերջին պահերին։

Ծերուկը ժպտալով պատասխանեց․

—Դեղին վարունգը մի բան է, դեղին սեխը՝ ուրիշ։

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Նունե Հովհաննիսյանի

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s