Փիղը և ընկերները

Միայնակ փիղը քայլում էր անտառով՝ ընկերներ փնտրելու նպատակով: Հանկարծ նա տեսավ մի կապիկ և հարցրեց.

– Կարո՞ղ ենք ընկերներ լինել, կապիկ:

Կապիկը արագ պատասխանեց.

– Դու մեծ ես և չես կարող ինձ պես ճոճվել ծառերի վրա, ուստի ես չեմ կարող քո ընկերը լինել:

Պարտված փիղը շարունակեց զբոսնել, երբ պատահաբար հանդիպեց նապաստակի։ Նրան ևս հարցրեց.

– Կարո՞ղ ենք ընկերներ լինել, նապաստակ:

Նապաստակը նայեց փղին և պատասխանեց.

– Դուք շատ մեծ եք իմ ճագարանոցում տեղավորվելու համար, դուք չեք կարող լինել իմ ընկերը:

Այնուհետև փիղը շարունակեց, մինչև հանդիպեց գորտի: Նա հարցրեց.

– Կլինե՞ս իմ ընկերը, գորտ:

Գորտը պատասխանեց.

– Դու չափազանց մեծ ես և ծանր. դու չես կարող ինձ պես ցատկել: Ցավում եմ, բայց դու չես կարող իմ ընկերը լինել:

Փիղը շարունակեց հարցնել իր ճանապարհին հանդիպած կենդանիներին, բայց միշտ նույն պատասխանն էր ստանում։ Հաջորդ օրը փիղը տեսավ, թե ինչպես են անտառի բոլոր կենդանիները վախից վազում: Նա կանգնեցրեց մի արջի՝ հարցնելու, թե ինչ է կատարվում, և նրան ասացին, որ վագրը հարձակվում է բոլոր փոքրիկ կենդանիների վրա:

Փիղը ցանկանում էր փրկել մյուս կենդանիներին, ուստի նա գնաց վագրի մոտ և ասաց. – Խնդրում եմ, պարոն, հանգիստ թողեք իմ ընկերներին: Մի կերեք նրանց։

Վագրը չլսեց։ Նա պարզապես ասաց փղին, որ զբաղվի իր գործով:

Այլ տարբերակ չունենալով ՝ փիղը ոտքով հարվածեց վագրին և վախեցրեց նրան։ Լսելով խիզախ հեքիաթը, մյուս կենդանիները համաձայնեցին.

– Դու ճիշտ չափի ես մեր ընկերը լինելու համար:

Առակի իմաստը։

Ընկերերը լինում են ամեն ձևի և չափի։

Աղբյուրը։

Թարգմանությունը՝ Իռեն Կարապետյանի

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s