Առակ ջրի բաժակի մասին

Դասի սկզբում պրոֆեսորը բարձրացրեց ջրով լի մի բաժակ։ Նա պահեց այդ բաժակը, մինչև բոլոր ուսանողները դրա վրա ուշադրություն դարձրեցին, իսկ հետո հարցրեց․

-Ձեր կարծիքով որքա՞ն է կշռում այս բաժակը։

-50 գրամ․․․ 100 գրամ․․․ 150 գրամ․․․,-ենթադրեցին ուսանողները։

-Ես ինքս չգիտեմ,-շարունակեց պրոֆեսորը։-Որպեսզի իմանանք, հարկավոր է կշռենց այն։ Բայց հարցն այլ է․ ի՞նչ կլինի, եթե ես այսպես պահեմ բաժակը մի քանի րոպե։

-Ոչինչ,-պատասխանեցին ուսանողները։

-Լավ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ես բռնեմ այն մեկ ժամ,-կրկին հարցրեց պրոֆեսորը։

-Ձեր ձեռքը կցավի,-պատասխանեց ուսանողներից մեկը։

-Այսպես։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ես այսպես պահեմ բաժակը ամբողջ օրը։

-Ձեր ձեռքը կքարանա, դուք կզգաք մկանների ուժեղ լարվածություն, և անգամ կարող է ձեր ձեռքը կաթվածահար լինել, և ստիպված պետք է գնաք հիվանդանոց,-ասաց ուսանողը՝ բոլորի ծիծաղի ներքո։

-Շատ լավ,-անխռով ասաց պրոֆեսորը։ -Իսկ փոխվե՞ց արդյոք բաժակի քաշը այս ընթացքում։

-Ոչ,-պատասխանեցին։

-Այդ դեպքում որտեղի՞ց առաջացավ ուսի ցավը և մկանների լարվածությունը։

Ուսանողները զարմացած և հուսալքված էին։

-Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի ազատվեմ ցավից,-հարցրեց պրոֆեսորը։

-Բաց թողեք բաժակը,-ասացին բոլորը։

-Ահա, -գոռաց պրոֆեսորը,-հենց այդպես էլ կյանքի խնդիրներն ու անհաջողություններն են։ Կպահեք նրանց գլխում մի քանի րոպե՝ այն նորմալ է։ Կմտածեք նրանց մասին երկար ժամանակ, կսկսեք ցավ զգալ։ Իսկ եթե կշարունակեք մտածել նրանց մասին շատ երկար, այն ձեզ կաթվածահար կանի և այլևս չեք կարողանա ինչ-որ այլ բանով զբաղվել։ Կարևոր է մտածել իրավիճակի մասին և հետևություններ անել, բայց ավելի կարևոր է բաց թողել խնդիրները ամեն օրվա վերջում՝ քնելուց առաջ։ Եվ այդպես առանց լարվածության ամեն առավոտ կկարողանաք արթնանալ թարմ, ուրախ և պատրաստ հաղթահարել նոր փորձություններ։

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Անի Գրիգորյանի

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s