Մի անգամ ես հանդիպեցի մի քահանայի կնոջ, ով պատմեց, որ երբ նա երիտասարդ էր և ունեցել էր իր առաջնեկին, չէր հավատում ծեծուջարդին, սակայն երեխաների պատիժը ձողով շատ տարածված էր։
Եվ մի անգամ, երբ որդին չորս-հինգ տարեկան էր, նա այնպիսի չարաճճիություն գործեց, որ քահանայի կինը որոշեց, որ չնայած իր սկզբունքներին, նա կյանքում առաջին անգամ որդուն ձողով կծեծի։ Նա ասաց որդուն, որ նա գնա դուրս և ինքն իր համար գտնի ձող։
Տղան երկար ժամանակ չէր գալիս, իսկ երբ եկավ, նրա դեմքը արցունքներից թրջվել էր։ Նա ասաց «Մայրի՛կ, ես չգտա ձող, բայց գտա քար, որը կարող ես ինձ վրա նետել»։
Այդ ժամանակ մայրը հանկարծ հասկացավ, ինչպես էր նայվում այդ դեպքը տղայի կողմից․ եթե իմ մայրիկը ցանկանում է ինձ ցավ պատճառել, ապա կապ չուն, թե նա ինչպես կանի դա, նա կարող է նույն հաջողությամբ անել դա քարով;
Մայրիկը նստեցրեց տղային իր ծնկների վրա և նրանք միասին լաց եղան։ Նա դրեց քարը խոհանոցի դարակում, որպես հուշ, որ բռնությունը ելք չէ։
Թարգմանությունը՝ Անի Գրիգորյանի