Մի մարդը հինավուրց տան պատերին պաստառ էր փակցնում: Աշխատում և մտածում էր թե ինչ նկարներ կկախի նոր պատերին: Երբ շերտ առ շերտ պոկում էր հին պաստառները, հանկարծորեն հայտանբերեց դեղնած և կիսաքայքայված մի թերթ, իսկ նրա էջին` ազգանուններ, շատ վաղուց ապրած մարդկանց ազգանուններ և անուններ:
«Նրանցից և ոչ ոք, հիմա կենդանի չէ, իհարկե,-անցավ նրա մտքով, — կենդանի չեն նաև նրանք, որոնք երկու հարյուր տարի առաջ ապրել են այս տանը և պատերին է փակցրել այս թերթը… Եւ ի՞նչ է հիմա կատարվում նրանց հոգիների հետ հիմա»։
Եվ այդ հարցը նրան հանգիստ չէր տալիս այնքան, որ պաստառները փակցնելուց հետո, նա որոշեց նկարների փոխարեն պատերին սրբապատկերներ փակցնել։