Քամին և ծաղիկը

Քամին հանդիպեց գեղեցիկ ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա նրբորեն շոյում էր ծաղիկը, նա նրան պատասխանում էր էլ ավելի մեծ սիրով ՝ արտահայտված բույրի միջով: Բայց Քամին դրանով չբավարարվեց և որոշեց, որ պետք է նրան ավելի հզոր շնչով սեր փոխանցի, որպեսզի նա ստանա կրկնակին: Բայց ծաղիկը չկարողացավ դիմանալ փոթորկոտ կրքին և կոտրվեց: Քամին փորձեց բարձրացնել նրան և կենդանացնել, բայց չկարողացավ: Հետո նա լռեց և սիրո նուրբ շունչով շնչեց ծաղկի վրա, բայց նա մեր աչքերի առաջ մարում էր: Այնուհետև քամին բղավեց.

—Ես քեզ տվեցի իմ սիրո ամբողջ ուժը, իսկ դու կոտրվեցիր: Երևում է դու սիրո ուժ չունեիր ինձ համար, ինչը նշանակում է, որ չես սիրել:

Բայց ծաղիկը ոչինչ չասաց, նա մահացել էր։

Նա, ով սիրում է, պետք է հիշի, որ սերը չի չափվում ուժով կամ կրքով, այլ քնքշությամբ և լավ վերաբերմունքով: Ավելի լավ է տասը անգամ զսպել, քան մեկ անգամ կոտրել:

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Լիլի Ավագյանի

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s