Մի անգամ մի երիտասարդ եկավ իմաստունի մոտ և հարցրեց, թե ինչ է պետք անել, որպեսզի մարդիկ չմոռանան իրեն:
-Դարձիր գեներալ և կռվի՛ր, — պատասխանեց իմաստունը:
— Եվ ի՞նչ է պետք անել, որպեսզի մարդիկ ինձ բարի հիշեն: — ավելացրեց երիտասարդը:
— Ծառ տնկի և երեխաներ դաստիարակի, — խորհուրդ տվեց իմաստունը։
Թարգմանությունը՝ Սարգիս Մելիքյանի