Գյուղի դարբինը մեկին սպանեց, և դատարանը նրան մահապատժի ենթարկեց։
Գյուղացիները մի խմբով գնում են դատավորի մոտ և ասում․
—Մենք ունենք միայն մի դարբին։ Եթե նրան սպանեք, էլ ո՞վ է մեր էշերին ու ջորիներին պայտելու։ Ավելի լավ է նպարավաճառին սպանեք, նա մեզ պետք չէ։
Դատավորը խոհեց և պատասխանեց․
—Ինչո՞ւ նպարավաճառին սպանենք։ Նա միայն մեկն է։ Եկեք մահապատժի ենթարկենք լոգարանի աշխատակիցներից մեկին, նրանք՝ երկուսն են։
Թարգմանությունը՝ Նազենի Սանոյանի