Հասարակական գործիչներից մեկը շատ ջանք թափեց փոխելով հասարակության կառուցվածքը:
— Հիասքանչ է, — ասաց Վարպետը: — Բայց մեզ պետք է ոչ թե գործողություն, որը փոփոխությունների է հանգեցնում, այլ գիտակցություն, որը տանում է դեպի սեր:
— Այսինքն դուք կարծում եք, որ հասարակության փոփոխությունը պարզապես ժամանակի կորո՞ւստ է:
— Ոչ, ոչ: Հասարակության մեջ փոփոխությունները կարող են պաշտպանել սերը, բայց նրանք ի վիճակի չեն ստեղծել այն:
Թարգմանությունը՝ Սարգիս Մելիքյանի