Ճենապակյա թաղարը

Մի օր մի նշանավոր ուսուցիչ հավաքեց իր բոլոր աշակետներին, որ իր համար օգնական ընտրի։

—Ցույց կտամ ձեզ մի խնդիր,—ասաց Ուսուցիչը, —ով լուծի այն, կդառնա իմ աջ ձեռքը։

Այդ ասելով նա մի սեղանիկ դրեց հյուրասենյակի մեջտեղում, իսկ նրա վրա՝ արժեքավոր ճենապակյա թաղար, պատվախ նուրբ ոսկե վարդերով։

—Ահա և խնդիրը, լուծե՛ք այն։

Մտահոգված սովորողները մտորեցին խնդրի վրա։ Դա մի հրաշալի թաղար էր՝ նրանք հիանում էին դրա յուրօրինակ նախշերով, ընդգծված վարդերով։

—Ի՞նչ է սա իրենից ներկայացնում, որտե՞ղ է գաղտնիքը, ի՞նչ է պետք անել, — իրենք իրենց էին հարցնում։

Ժամանակն անցնում էր։ Ոչ ոք բացի «խնդիրը» փնտրելուց ուրիշ ոչինչ չարեց։ Մեկ էլ հանկարծ սովորողներց մեկը կանգնեց, նայեց ուսուցչին և համադասարանցիներին, հետո վստահ քայլերով գնաց դեպի թաղարը և այն գցելով գետնին՝ ջարդեց։

—Վերջապե՜ս մեկն արեց դա։ — բացականեց մեծն ուսուցիչը։ — Ես արդեն մտահոգվեցի, թե ձեզ ինչ եմ սովորեցնել այս տարիների ընթացքում։

Հետո ասաց պատանուն․

—Դու կլինես իմ օգնականը։

Իր տեղը վերադառնալուց հետո ուսուցիչն ասաց․

—Ես ճիշտ ասացի, որ դա խնդիր էր․ Կարևոր չի, թե խնդիրը հեշտ է, թե դժվար՝ խնդիրը պե՛տք է վերացնել։

Կա խնդիրը լուծելու մի ձև՝ դրան համակերցվելը


Աղբյուրը

Թարգմանությունը՝ Նազենի Սանոյանի

Պատասխանել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s