Ռենանը՝ ձեն վարպետը, ապրում էր հանգիստ կյանքով, փոքրիկ խրճիթում ՝լեռների կողքին: Մի երեկո խրճիթ մտավ մի գող և զարմանքով հայտնաբերեց, որ այնտեղ գողանալու բան չկա: Քիչ անց Ռենանը վերադարձավ և հայտնաբերեց գողին։
— Դու անցել ես երկար ճանապարհ, որպեսզի այցելես ինձ,-ասաց Ռենանը,—Եվ դու չես կարող գնալ դատարկ ձեռքերով: Խնդրեմ, վերցրու որպես նվեր իմ շորերը:
Գողը զարմացավ: Նա վերցրեց շորերը և կամաց գնաց:
Ռենանը խրճիթի դիմաց նստած հիանալում էր լուսնով:
—Խեղճ տղա,— մտածելով ասաց նա,— Ես շատ կուզեի նվիրել նրան այս հիանալի լուսինը:
Առակն ուսուցանում է, որ նյութականը չէ ամենակարևորը։
Թարգանությունը ՝ Գարիկ Բարխուդարյանի