Մի գարնանային օր թոռն ու պապը հավաքում էին այգու մոլախոտերը։ Հանկարծ երեխան հարցրեց․
— Պապի, իսկ ինչո՞ւ է այն մոլախոտը որ մենք չենք տնկել շատ լավ աճում, իսկ նրանք որոնք մենք ենք աճեցնում կարիք ունեն մեր ուշադրության, խնամքի և տանջանքի։
—Ահա թոռս, քո ուշադարության շնորհիվ դու արեցիր քեզ համար շատ կարևոր բացահայտում։ Այն ամենն ինչը թանկ և իմաստալից է մարդու համար, պահանջում է նրանից բավականին շատ ջանք, իսկ վնասակար և անպետք բաները աճում են ինքն իրեն։