Անձրևոտ մի կեսօր էր։ Ճնապարհը թաց էր ու սայթաքուն: Մի կին շատ ուշադիր մեքենա է վարում քաղաքի գլխավոր փողոցներից մեկի վրա: Հանկարծ նրա որդին՝ նստած նրա կողքին, դիմում է նրան․
— Գիտե՞ս մայրիկ, ես մի բանի մասին եմ մտածում…
Կինը զարմանում է, թե ինչ է մտքում գալիս իր յոթնամյա որդին:
— Ինչի մասին?
Տղան սկսեց բացատրել, որ անձրևը նման է մեղքերի, և «դվորնիկները» նման են Աստծուն, որը մեր մեղքերը հեռու է գցում։
Զարմացած մայրը հարցրեց․
— Նկատե՞լ ես, որ վաղուց անձրև է գալիս։ Քո կարծիքով, ի՞նչ է դա նշանակում:
Որդին մի րոպե չվարանեց պատասխանով․
— Մենք շատ ենք մեղքեր գործում, և Աստված երբեք չի դադարում ներել մեզ:
Չկա մի գիրք, որում գրված լինեն մեր մեղքերը: Աստված ոչ մի մատյան չի պահում, ոչ մի գրացուցակ չունի: Նա այսօր հաշվի է առնում միայն մերը և պարուրում մեզ սիրով ՝ առանց որևէ պայման դնելու:
Թարգմանությունը՝ Սարգիս Մելիքյանի։