Ամուսինն ամեն օր դաշտում էր աշխատում, իսկ կինը տանը:
Ամուսինը հաճախ ասում էր նրան.
— Ես ամբողջ օրը դաշտում եմ աշխատում, իսկ դու ի՞նչ ես անում: Դու ոչինչ չես անում: Դու ամբողջ օրը նստած ես տանը:
«Լավ», — մի օր ասաց նա: — Դու տանը մնա, ես էլ դաշտ կգնամ:
Եվ այդպես էլ արեցին: Կինը գնում էր դաշտում աշխատելու, իսկ ամուսինը մնում էր տանը: Կինը տուն եկավ ճաշելու և տեսավ, այծը կաղամբ էր ուտում, բոլոր հավերը այգում էին, կովը սոված մռնչում էր, կատուն կաթy թափել էր, վառարանը սառն էր և ընթրիք չկար:
Կինը գնաց ամուսնուն փնտրելու, և նա կանգնեց ջրհորի մոտ, դույլը ընկել էր ջրհորի մեջ և չեր կարողանում հետ վերցնել: Կինը նայեց ու ասաց․
— Ասելու բան չկա, լավ տնտեսուհի ես: Լավ է, որ գոնե ողջ ես մնացել։
Թարգմանությունը՝ Սարգիս Մելիքյանի