Առակ գումարի մասին

Գումարը որոշեց ինքն իրեն նշանակել Աստված։ Ինչո՞ւ ոչ։ Բոլորը նրան պաշտում են, խոնարհվում և ոչ մեկ առանց գումարի չի կարող ապրել։

Հայտնեց դրա մասին մարդկանց և նրանց լիքը գումար տվեց։ Մարդիկ ուրախացան։ Բայց մի արդար մարդ հարցրեց․

— Հասկանալի է, որ կյանքի ընթացքում դու շատ բան ես կարող տալ։ Ի՞սկ հետո։

— Հետո նույնպես, — սկսեց համոզել գումարը, —շքեղ հուղարկավորություն, գեղեցիկ պսակներ, հիանալի արձաններ․․․

— Եվ վե՞րջ։

— Ուրիշ ի՞նչ է պետք։

Եվ այդ պահին բոլորը հասկացան, որ գումարն Աստված չէ։

Ռուսերեն տարբերակը

Թարգմանությունը՝ Նունե Հովհաննիսյանի

Պատասխանել