Մարդիկ նստեցին նավը և անցան ճանապարհին։ Երբ նրանք արդեն ծովի բավականին հեռու հատվածում էին, սկսվեց ուժեղ փոթորիկ, և նավը քիչ էր մնում խորտակվեր։ Լողորդներից մեկը սկսեց անհանգիստ շարժվել և լացելով կոչ անել աստվածներին, խոստանալով, որ հարուստ զոհաբերություններ կանի, եթե նավը չվնասվի։ Փոթորիկն ավարտվեց, ծովը կրկին հանգստացավ, և լողորդները փորձանքը խուսափելու առթիվ սկսեցին խնջույքով տոնել, պարել և թռչկոտել։ Սակայն խիստ ղեկավարը նրանց ասաց․
—Ո՛չ, ընկերներ, նույնիսկ ուրախանալիս մենք պետք է հիշենք, որ փոթորիկը կարող է կրկին սկսվել։
Առակը սովորեցնում է հաջողությունների համար չափից դուրս չուրախանալ, հիշեցնելով, որ ճակատագիրը փոփոխական է։
Թարգմանությունը՝ Նունե Հովհաննիսյանի