Մի օր փողոցի անկյունում կանգնած Դիոգենեսն այնպես էր ծիծաղում, կարծես թե խելագարվել է։
—Ինչի՞ վրա ես ծիծաղում,—հարցրեց անցորդը։
—Տեսնո՞ւմ ես փողոցի մեջտեղում դրված քարը։ Մինչ ես այստեղ կանգնած եմ, արդեն տասը մարդ նրան չնկատելով սայթաքեցին, և նրանցից ոչ մեկ չմտածեց քարն այդտեղից տանել, որպեսզի այլևս ոչ մեկ չսայթաքի։
Թարգմանությունը՝ Նունե Հովհաննիսյանի
Один ответ на “Քարը փողոցում”