Կար չկար մի սպիտակ արջ, որին բերեցին կրկես։ Նրան ներկայացումներում չէին օգտագործում, պարզապես ներկայացնում էին ցուցադրության տեսքով։ Այդ պատճառով նա սովորաբար նստած էր ֆուրգոնում։ Բայց ֆուրգոնը այնքան նեղ էր, որ քայլելիս նա կարող էր միայն մեկ քայլ առաջ և երկու քայլ հետ անել։
Բոլորը սկսեցին խղճալ սպիտակ արջին և նրան վաճառեցին կրկեսին։ Հիմա նա ուներ ազատ վանդակ։ Բայց այնտեղ նույնպես նա միայն անում էր մեկ քայլ առաջ և երկու քայլ հետ։ Մեկ այլ սպիտակ արջ նրանից հարցրեց․
—Ինչո՞ւ ես այդպես անում։
Նա պատասխանեց․
—Որովհետև շատ երկար եմ ապրել ֆուրգոնում։
Թարգմանությունը՝ Նունե Հովհաննիսյանի
Один ответ на “Սպիտակ արջը”