Հարուստ և մաքրասեր երիտասարդը ուսուցչին դիմեց իշխանություն ձեռք բերելու հարցով։ Իմաստունը նրան շատ տարօրինակ առաջադրանք հանձնարարեց.
— Ճամփորդիր երկրով և մարդկանց վճարիր, որ քեզ անիծեն։ Այդպես արա մեկ տարի։
Տղան չափում էր երկրների և գյուղերի ճանապարհները, վճարում էր մարդկանց և խնդրում, որ նրան վիրավորեն։ Բոլորը նրան խելառ էին համարում։ Անցավ մեկ տարի, տղան վերադարձավ ուսուցչի մոտ և ուսուցիչն ասաց.
— Հիմա կարող ես գնալ Աթենք։
Երիտասարդը հասավ քաղաքի դարպասներին։ Դարպասների մոտակայքում ապրում էր մի շատ տարօրինակ մարդ, ով անիծում էր բոլորին, ովքեր մտնում էին քաղաք։ Մարդիկ վիրավորանքները չհանդուրժելով կորցնում էին համբերությունը և նրանք նույնպես անիծում էին, սպառնում և վարակվում էին չարությամբ։ Տղան իրեն այլ կերպ էր պահում։ Նա ծիծաղեց.
—Ինչ հետաքրքիր է,—ասաց նա,—Ես ամբողջ տարի մարդկանց վճարում էի, որպեսզի նրանք ինձ հետ վարվեն այնպես, ինչպես դու ես ինձ հետ վարվում հիմա։
Վերջապես տարօրինակ մարդն ասաց.
—Կարող ես մտնել։ Այս քաղաքը պատկանում է քեզ։
Էլեկտրոնային սարքերում կա մի շատ կարևոր կոճակ`»կանգ»։ Նա, ով կարողանում է կառավարել ինքն իրեն, կկառավարի ամբողջ աշխարհը։
Թարգմանությունը՝ Նունե Հովհաննիսյանի
2 ответ. на "Հաղթահարել ինքդ քեզ"