Մի տղա գողացել էր գրպանի ժամացույց և մեկ ամիս այն իր հետ էր տանում։ Դրանից հետո նա ժամացույցը տիրոջը վերադարձրեց, խոստովանեց իր արարքը և ասաց․
—Ամեն անգամ երբ ես գրպանից ժամացույցը հանում էի և նայում էի վրան, ես լսում էի, թե ինչպես է այն ինձ ասում՝ «Մենք քոնը չենք» Դու գո՛ղ ես։»
Թարգմանությունը՝ Նունե Հովհաննիսյանի