Երկու կին ջրհորից ջուր էին հավաքում։ Նրանց մոտեցավ ևս մի կին։ Իսկ մի ծերնունի նստեց քարին՝ հանգստանալու համար։ Կանանցից մեկը մյուսին ասում է․
—Իմ որդին հմուտ է և ուժեղ, իր հետ ոչ մեկ չի համեմատվի։
—Իսկ իմ որդին սոխակի պես է երգում։ Ոչ մեկ այդպիսի ձայն չունի,—ասում է մյուսը։
Բայց երրորդը լռում է․
—Ինչո՞ւ քո որդու մասին չես խոսում,—հարցնում են կանայք։
—Ի՞նչ ասեմ,—ասաց կինը,—ոչ մի յուրահատուկ բան իր մեջ չկա։
Կանայք դույլերի մեջ ջուր լցրեցին և գնացին։ Ծերուկը գնաց նրանց հետևից։ Գնում էին կանայք և կեսից կանգնեցին։ Ձեռքերն ու մեջքերն էին ցավում, ջուրը դույլից դուրս էր թափվում։ Հանկարծ նրանց ընդառաջ հայտվում են երեք տղաներ։ Մեկը գլուխկոնծիներ էր անում, բոլոր կանայք իերն էին նայում։ Մյուսը երգում էր, կանայք իրեն էին լսում։ Իսկ երրորդը վազեց մոր մոտ, ծանր դույլերը վերցրեց և տարավ։
Կանայք ծերուկից հարցնում են։
—Ե՞վ։ Ի՞նչ կարծիքի ես մեր որդիների մասին։
—Իսկ որտե՞ղ են նրանք։—պատասխանեց ծերուկը,— Ես միայն մեկին եմ տեսնում։
Թարգմանությունը՝ Նունե Հովհաննիսյանի