Մի փայտահատ երազ տեսավ, թե նա թագավոր է: Ընկերն արթնացրեց նրան, և փայտահայտը բարկացավ.
-Ես նստած էի գահին, զբաղված էի պետական հարցերով, յոթ որդիներս, որոնք հմտացած էին մարտարվեստի, չափածո խոսքի և երաժշտության մեջ, կողքիս էին, իսկ դու փչացրեցիր այդ ամենը:
-Բայց դա միայն երազ էր, — պատասխանեց ընկերը:
-Դու ոչինչ չես հասկանում,- հակաճառեց փայտահատը:-Երազում թագավոր լինելը նույնպիսի ճշմարտություն է, ինչպես փայտահատ լինելն իրական կյանքում:
Աղբյուր` https://pritchi.ru/id_9923
Թարգմանությունը՝ Արեգ Նշանյանի