Մի տղա շատ էր սիրում կարդալ բարի և իմաստուն հեքիաթներ և հավատում էր այն ամենին, ինչն այդտեղ գրված էր։ Այդ պատճառով նա միշտ փնտրում էր հրաշալիքներ կյանքում, բայց երբեք չէր կարողանում գտնել այն, ինչը որևէ բանով նման էր իր հեքիաթներին։
Կյանքից որոշակի հիասթափություն զգալով նա իր մայրիկից հարցրեց, թե ճի՞շտ է արդյոք հավատալ հրաշալիքների։ Գուցե կյանքում հրաշալիքներ գոյություն չունեն։
— Սիրելիս,— պատասխանեց մայրիկը, — Եթե դու փորձես դառնալ բարեսիրտ և երջանիկ տղա, ապա քո կյանքի բոլոր հեքիաթային ցանկությունները կիրականանան։ Միշտ հիշիր, որ հրաշալիքներ չեն փնտրում, բարի մարդկանց մոտ հրաշալիքները գալիս են ինքնուրույն։
Թարգմանությունը՝ Նունե Հովհաննիսյանի